Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Ուղերձ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Հարգելի՛պարոն Սարգսյան,

2024 թվականի հոկտեմբերի 16-ին Վաղարշապատի համայնքապետարան է մուտքագվել Արմավիրի մարզի դատախազության 10.10.2024թ.-ի թիվ 60/առաջ.հա 6-24 առաջարկությունը` ք.Էջմիածին, Նալբանդյան փողոց 1/46 հասցեի 1175քմ և 1/48 հասցեի 587քմ մակերեսով հողամասերի օտարման և թիվ 60/առաջ.հա 7-24 առաջարկությունը` էջմիածին քաղաքի նախկին հյուրանոցին հարակից 587քմ մակերեսով հողամասի օտարման հիմքով պետության շահերի խախտման փաստով իրավասու դատական ատյանում հայց հարուցելու, իսկ այն չհարուցելու պարագայում դատախազությանը տեղեկացնելու մասին:

Վերը նշված առաջարկությունները 18.10.2024 թվականին ներկայացվել են Վաղարշապատ համայնքի ավագանու ուսումնասիրությանը: Ավագանու 15.11.2024  թվականի նիստի ժամանակ ավագանին որոշել է հանդես գալ ուղերձով` ուղղված ՀՀ դատախազության Արմավիրի մարզի դատախազությանը:

Այսպես.

Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1/46 հասցեի 1175քմ և 1/48 հասցեի 587քմ մակերեսով և էջմիածին քաղաքի նախկին հյուրանոցին հարակից 587քմ մակերեսով հողամասերն օտարվել են համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների հիման վրա, ըստ այդմ, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ և 20-րդ մասերը, համաձայն որոնց` համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով, նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, համաձայն որի` դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները, կարող ենք ընդգծել, որ տվյալ պարագայում, հարցը պետք է ներկայացվի ինչպես համայնքի ավագանու, այնպես էլ համայնքի ղեկավարի որոշումների դեմ:

Տվյալ դեպքում առաջարկվող հայցապահանջներով  իրավասու դատարան դիմելու հարցի գնահատման տեսանկյունից ելակետային և որոշիչ են դառնում այն օբյեկտիվ պայմանները, որոնք, սուբյեկտային առանձնահատկությունից ելնելով, կնվազեցնեն պատասխանող կողմի հնարավոր փաստարկների ողջամտությունը` հայցի հարուցման իրական շարժառիթները և հիմքերը բացահայտելու, ինչպես նաև դրանց նախապայմանների ի հայտ գալու տեսանկյունից, ի թիվ այլնի, նկատի առնելով քննարկվող դեպքում պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու և պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում ՀՀ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների հանգամանքը:

Հետևաբար, առաջարկվող հայցապահանջներով դատախազության կողմից հայցի հարուցումն, առնվազն շահերի պաշտպանության մարտավարության տեսանկյունից, մեր կողմից գնահատվում է ավելի նպատակահարմար` ելնելով գործով հնարավոր դրական ելք  ապահովելու նկատառումներից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ավագանին, հայց չներկայացնելու պայմաններում, սույն ուղերձով դիմում է ՀՀ դատախազության Արմավիրի մարզի դատախազությանը` 10.10.2024թ.-ի թիվ 60/առաջ.հա 6-24 և թիվ 60/առաջ.հա 7-24 առաջարկություններով խնդրարկված գործերով հայցով իրավասու դատարան դիմելու համար:

 Հարգանքներով `

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner