Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասովև հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 13-րդ մասը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատակիցների համար համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (սպորտի դպրոցի) ծառայություններից օգտվողների համար /լող/՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի /լողի վարձի/ գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
1)1 օրվա, 1 պարապմունք 1000 /մեկ հազար / ՀՀ դրամ,
2) 1 ամսվա, 12 պարապմունք 9000 /ինը հազար/ ՀՀ դրամ,
3) 3 ամսվա, 36 պարապմունք 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,
4) 6 ամսվա, 72 պարապմունք 47500 /քառասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
5)12 ամսվա, 144 պարապմունք 90000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ,
6) Անհատական պարապմունքների համար /2-ից 3 մարդ/
1 ամիս՝ 12 պարապմունք 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ,
7) Առողջական խնդիրներ ունեցող մեծահասակների խմբային պարապմունքների համար
1 ամիս՝ 12 պարապմունք 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին մասով սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատակիցները՝ աշխատանքի վայրից ներկայացրած աշխատանքի մասին տեղեկանքի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |