Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 29.04.2021թ. ՀՀ կառավարության թիվ 698-Ն հրամանի 39-րդ մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու կամ իրավաբանական անձի անվամբ հաշվառված, սակայն դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող հողամասերը ճանաչել համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |