Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ռաֆայել Ստեփանյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Ռոբերտ Սուրենի Ստեփանյանին (1/3), Գալուստ Սուրենի Ստեփանյանին (1/3) և Ռաֆայել Սուրենի Ստեփանյանին (1/3) սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08042024-04-0097, տրված 08.04.2024թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ԳԿՏ-ում գտնվող 04-002-0240-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող 3-րդ կարգի հողատեսքի 0.4784հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության` ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |