Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի «Վաղարշապատ համայնքի բարեկարգման աշխատանքների համար տեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ» թիվ 15-Ա որոշման առաջին կետում կատարել փոփոխություն՝ հանել «2004 թվականի թողարկման ZIL մակնիշի» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |