Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 116
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի), Վաղարշապատի համայնքապետարանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության (ԵՆԿ) միջև կնքված փոխըմբռման հուշագիրը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում «Էջմիածնի երիտասարդների տան» բաց երիտասարդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը Վաղարշապատ համայնքի բյուջեի (2022-2026 թթ.) միջոցների հաշվին յուրաքանչյուր ամիս տրամադրել ֆինանսական աջակցություն` 749 933 /յոթ հարյուր քառասունինը հազար ինը հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամի չափով:

2. Ֆինանսական աջակցության վճարումը կատարել Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեի միջոցների հաշվին:

3. Առաջարկել Վաղարշապատ համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner