Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով և 94-րդ հոդվածի 4-րդ մասի ու 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Իմեջին Երևան» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված Վաղարշապատ համայնքում մարզական կյանքը զարգացնելու նպատակով «ՆՈԱ» Ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները ապահովելու հանրային շահով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Վաղարշապատ համայնքի ղեկավարին վարձակալների համաձայնության պարագայում վաղաժամկետ լուծել Վաղարշապատ համայնքի «Զվարթնոց ԳԿՏ» տարածքում գտնվող /ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող իրավիճակային հատակագծի/ 23.7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերը` վարձակալներին դրամական կարգով հատուցելով վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու դիմաց բաց թողնված օգուտը:
2.Վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու դիմաց բաց թողնված օգուտի փոխհատուցման համար սահմանել` գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերի մինչև յուրաքանչյուր 1.0 հա մակերեսով հողամասերի դիմաց 4 500 000 /չորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր հողամասի 1.0 հա դիմաց 6 000 000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ :
3. Վարձակալների հետ նոտարական կարգով կնքել հողամասերի վարձակալության պայմանագրերի լուծման համաձայնագրեր և սույն որոշման 2-րդ կետով սահմանված դրամական փոխհատուցումները կատարելու համաձայնագրեր /պարտավորագրեր/, որից հետո կատարել վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցում:
4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարները իրականացնել ներդրումային ծրագրի շրջանակներում «Իմեջին Երևան» սահամանփակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անհրաժեշտ հողամասերի դիմաց վճարումը կատարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
5. Վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման պահին` վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետևանքով գոյացած վարձավճարները և տույժ տուգանքները հաշվանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարներից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: