Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով այն, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 և թիվ 12 շենքերի բակում ասֆալտապատման հետագա աշխատանքները ժամանակին իրականացնելու համար կարևորվում է նույն հասցեում բակի կոյուղագծերի շտապ փոխարինում և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի 09.04.2024թ.-ի թիվ 31 զեկուցագիրը, «Արհովշին» ՍՊԸ-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Թույլատրել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 և թիվ 12 շենքերի բակում կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ 12 034 000 /տասներկու միլիոն երեսունչորս հազար/ ՀՀ դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |