Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ՔԱԼԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ՄԱՇՏՈՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ԵՎ ԹԻՎ 12 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿՈՒՄ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով այն, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 և թիվ 12 շենքերի բակում ասֆալտապատման հետագա աշխատանքները ժամանակին իրականացնելու համար կարևորվում է նույն հասցեում բակի կոյուղագծերի շտապ փոխարինում  և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի 09.04.2024թ.-ի թիվ 31 զեկուցագիրը,  «Արհովշին» ՍՊԸ-ի գրությունը և  համայնքի ղեկավարի առաջին տեղակալի՝

Համայնքի  ավագանին 

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1. Թույլատրել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 և թիվ 12 շենքերի բակում կոյուղագծերի  փոխարինման աշխատանքներ 12 034 000 /տասներկու միլիոն երեսունչորս հազար/ ՀՀ դրամով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(478.74 Կբ)
(519.55 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner