Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
Հաշվետվություն իրազեկման 1-ին փուլի մասին
Ներկայացման ամսաթիվ` 18 օգոստոս 2025
Հաշվետու ժամանակահատված
18 օգոստոս 2025թ. - 29 օգոստոս 2025թ.

2025 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանրային լսում՝ Վաղարշապատ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման նպատակով։

  Հանրային քննարկմանը ներկա էին Վաղարշապատ համայնքի ավագանու անդամները, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային ներկայացուցիչները, ինպես նաև մեծ թվով երիտասարդներ։ Մուտքի խոսքով հանդես եկավ Վաղարշապատի համայնքապետարանի համայնքապետի օգնական Մանվել Մելիքյանը, ով մանրամասն ներկայացրեց 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացը։                     

 Հանդիպման ընթացքում տեսասահիկով ցույց տրվեց առաջարկների ներկայացման հայտի օրինակելի ձևը և ներկայացվեց այն բոլոր չափանիշները, որոնք պետք է պահպանել առաջարկը ներկայացնելիս։ Մանրամսան ցույց տրվեց կայքում ողջ գործընթացի ապահովման համար հասանելի բաժինները և գրանցման ընթացակարգերը, ներկայացվեցին ժամկետները։

  Համայնքապետարանի ներկայացուցիչները պատասխանեցին երիտասարդների կողմից բարձրացված մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին ծրագրային առաջարկների բյուջեներին, քվերակության կարգին և առաջարկների տեսանելիությանը։

  Հանրային քննարկման ընթացքում երիտասարդները մեծ հետաքրքություն ցուցաբերեցին գործընթացի նկատմամբ՝ բարձր գնահատելով ընձեռնված հնարավորությանը մասնակցելու Վաղարշապատ համայնքի զարգացմանը։


Կից փաստաթղթեր
(656.01 Կբ) Հաշվետվություն իրազեկման 1-ին փուլի մասին



Բոլորը
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու արտահերթ նիստ․ 11․08․2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner