Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.10.24 Հանդիպում «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակության հետ
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակությանը: Համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: «ԴեաԼոԳ»-ը կրթական ծրագրի է, որի շրջանակում Հայաստանի 10 համայնքներում գործող 34 դպրոցների հետ դպրոց-համայնք կապի ամրապնդման նպատակով իրականացվում են տարաբնույթ ծրագրեր՝ դպրոցի կառավարմանը, արտադպրոցական և քաղաքացիական կրթություններին և այլ թեմաներին առնչվող։ Մեր համայնքից ծրագրի մասնակից ... Մանրամասն
20.10.24 «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողությունը
Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողությունը: Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցեցին 3 տարիքային խմբեր եւ առանձին գործող աթլետների խումբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրեց ամենատարեց մասնակիցներին, 18-40 տարեկան տղամարդկանց խմբի մրցանակակիրներին, անդրադարձավ մրցաշարի ձեւաչափի փոփոխություններին եւ ընդգրկվածությանը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոսեց այս տարվա մրցաշարի այլազգայի մասնակիցների մեծ քանակի մասին` անդրադառնալով հետագայում մրցաշարին միջազգային բնույթ հաղորդելու հեռանկարին: ... Մանրամասն
10.10.24 Էջմիածնի 2709-ամյակի միջոցառումները
Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշեց հիմնադրման 2709-ամյակը: Տոնական օրվա համար նախատեսված էին բազմաբնույթ միջոցառումներ: Օրը մեկնարկեց ծաղկեդրում կատարելով եւ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոս զավակների հիշատակին: Պաշտոնական հատվածում տեղի ունեցավ համայնքի ավագանու հանդիսավոր նիստը եւ մեր մարզիկների պարգեւատրման արարողությունը: Ավագանու նիստում որոշում է կայացվել Վաղարշապատ համայնքի «Համայնքի ղեկավարի մեդալ»-ի ձեւը եւ շնորհման կարգը սահմանելու մասին: Հանդիսավոր նիստին հաջորդել է անցնող տարվա ընթացքում միջազգային եւ հանրապետական մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մեր համայնքի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման արարողությունը: Արարողության ավարտին Վաղարշ արքան հյուրերին ուղեկցել ... Մանրամասն
07.10.24 Էջմիածնի 2709-ամյակի տոնակատարությունների շրջանակում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Էջմիածնի քույր քաղաքներից ժամանած պատվիրակությունների անդամներին
Պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քույր քաղաքների համաձայնության շրջանակում քաղաքների միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ, հյուրերը խոսել են Էջմիածնի կարեւոր դերի մասին թե՛ քույր քաղաքների հետ հարաբերություններում, թե՛ հոգեւոր եւ մշակութային աշխարհում:
Համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանն ընդգծել է քույր եւ գործընկեր քաղաքների դերը Էջմիածնի զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել պատվիրակութունների անդամներին քաղաքի տոնի շրջանակում Էջմիածին ժամանելու եւ տոնակատարության կարեւոր պահերը մեր համաքաղաքացիների հետ նշելու պատրաստակամության համար:
Հյուրերը շրջայց են ունեցել նաեւ Պատմազգագրական թանգարանում եւ Մայր Աթոռի տարածքում։
05.10.24 Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
Հարգարժա՛ն ուսուցիչներ, այսօր նշանավոր օր է յուրաքանչյուրի համար, քանզի ձեր մասնագիտությունն է մարդկանց եւ հասարակությունների առաջընթացի հիմքում։ Ձեր նվիրվածության եւ համբերատարության շնորհիվ դուք ձեւավորում եք կարող մտքեր, ապագան կերտող անհատներ, երեխաների եւ պատանիների մեջ սերմանում եք արժեքներ եւ գիտելիքներ ողջ կյանքի համար։ Այդ արժեքներից գլխավորը, թերեւս, հայրենասիրությունն է, որն ունի տարբեր բանաձեւումներ։ Իմ բանաձեւումը հետեւյալն է.«Հայենասիրությունը` վերապահված աշխատանքը սրտացավորեն եւ լավ կատարելն է»:Իսկ ձեր սրտացավ աշխատանքից կախված է մեր երկրի ապագան ձեւավորող սերունդը` կիրթ, մտածող, արարող եւ զարգացնող սերունդը։Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր քրտնաջան աշխատանքի, ... Մանրամասն
30.09.24 Մայր Տաճարի վերաօծման եւ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունները
Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին տեղի ունեցան Մայր Տաճարի վերաօծման եւ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունները: Տաճարի Նորոգման ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին, հատվածաբար ընթացել մինչ 2018 թվականի նոյեմբեր: Այդ ընթացքում կատարվել է Սրբադասման արարողությունը եւ Մյուռոնի օրհնությունը` 2015-ին, եւ 2016-ին Ֆրանցիսկոս պապի այցելությունը Մայր տաճար: Այժմ, շուրջ վեց տարի տեւած շինարարակական աշխատանքներից հետո Մայր Տաճարը կրկին բաց է համայն հայության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց Տաճարի վերաօծումը, մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ, որին մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանոը նիստեր
առցանց հեռարձակում 10.09.2024
առցանց հեռարձակում 14.08.2024
ավագանու նիստի առցանց հեռարձակում 19.10.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner