Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Վաղարշապատ համայնքի ավագանու 16.01.2025 թվականի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կանոնակարգի XX-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջները, երկարամյա անբասիր աշխատանքի, բացառիկ մեծ վաստակով համայնքի բարօրությանը նպաստելու, Էջմիածնի բժշկական կենտրոնում երկարամյա աշխատանքի ընթացքում համայնքի բժշկության բնագավառում ակնառու ներդրում և բացառիկ ավանդ ունենալու համար և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Բժիշկ, 1998-2018թթ․-ի Էջմիածնի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արա Սիրեկանի Կյուրեղյանին շնորհել «Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |