Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 69-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերի, 230-րդ և 245-րդ հոդվածների, 447-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջներով, նպատակ ունենալով աջակցելու 2020 թվականի Հայ-ադրբեջանական Արցախյան (44-օրյա) պատերազմում՝ հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներին /հարկատուներին/, հիմք ընդունելով հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի և փոխադրամիջների հարկերից ազատելու մասին վերջիններիս ընտանիքի անդամների կողմից ներկայացված դիմումները, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 02.09.2024 թվականի զեկուցագիրը՝ կից ներկայացված նյութերով  և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին 

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

 

          1. Տրամադրել արտոնություն թվով 5 հարկատուների՝ յուրաքանչյուրին միավոր անշարժ գույքի /գույքահարկի կամ հողի հարկի/ և մեկ փոխադրամիջոցի գույքահարկի մասով, ընդհանուր՝ 562 247 /հինգ հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քառասունյոթ/ դրամ գումարի չափով՝  համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:

2. Վաղարշապատի ֆինանսատնտեսագիտական բաժնին` գույքահարկ, հողի հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի հարկ վճարողների փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:

3.Վերոնշյալ արտոնությունը տրամադրվում է ոչ ավել քան տվյալ հարկատեսակի գծով 2024 թվականի բյուջետային տարվա համար հաստատված բյուջեով նախատեսված եկամուտների 10 տոկոսի չափով:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(337.95 Կբ)
(73.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner