|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2023 թվականի N 48-Ա |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ /ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳ/ ԳՏՆՎՈՂ ԱՐԱԳԱԾԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՔՈԹԵՋՆԵՐ ՏԱՆՈՂ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի քոթեջներ տանող կամուրջի արտակարգ իրավիճակում՝ փլուզման վտանգի շուտափույթ վերացնելու հանգամանքը ևայն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Թույլատրել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի քոթեջներ տանող կամրջի վերանորոգման աշխատանքներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -19 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|