|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2024 թվականի N 37Ա |
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներով, կատարծավ բարելավումների վերաբերյալ փաստաթղթերով և հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 04.04.2024 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Զիջել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թվով 42 բնակիչների աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար սահմանված վճարները՝ 1 651 482 /մեկ միլիոն վեց հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամի չափով՝ համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(134.41 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|