Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներով, կատարծավ բարելավումների վերաբերյալ փաստաթղթերով և հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 04.04.2024 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Զիջել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թվով 42 բնակիչների աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար սահմանված վճարները՝ 1 651 482 /մեկ միլիոն վեց հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամի չափով՝ համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|