Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու կողմից 08.02.2022թ. ընդունված թիվ 39 որոշման պահանջները, Վաղարշապատ համայնքի ավագանու կողմից 18.07.2024թ. ընդունված թիվ 58-Լ որոշումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել «Համայնքի ղեկավարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել համայնքի ղեկավարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցերով խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|