25.09.25
Վաղարշապատի համայնքապետարանում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանին
|
Վաղարշապատի համայնքապետարանում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանին։ Քննարկեվեցին տարածքի տրամադրման հետ կապված տարբերակները՝ նպատակ ունենալով ապահովել կազմակերպության ծրագրերի արդյունավետ իրականացումը Վաղարշապատում։ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ն արդեն մի քանի տարի ակտիվ գործունեություն է ծավալում Էջմիածնում՝ աջակցելով տարբեր սոցիալական խմբերի, իրականացնելով կրթական, մշակութային և բարեգործական ծրագրեր։ Համայնքապետարանը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են համայնքային ...
Մանրամասն |
|
24.09.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Ոսկեհատ բնակավայրում և հանդիպեց բնակիչների հետ։
|
Երեկ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Ոսկեհատ բնակավայրում և հանդիպեց բնակիչների հետ։Հանդիպման ընթացքում քննարկվեցին առօրյա խնդիրները, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր՝ կապված ճանապարհների, արտաքին լուսավորության, ջրամատակարարման հետ։Արգիշտի Մեխակյանը շեշտեց, որ համայնքապետարանը մշտապես պատրաստ է լսել բնակիչների կարծիքներն ու առաջարկները և դրանք ներառել առաջիկա ծրագրերում։ Նա ընդգծեց նաև, որ բնակիչների մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը կարևոր է համայնքի զարգացման և համատեղ խնդիրների արդյունավետ լուծման համար։Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, որտեղ ...
Մանրամասն |
|
24.09.25
Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում
|
Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի (1 դրույքաչափ),երաժշտության դաստիարակի (1 դրույքաչափ), դաստիարակի (2,34 դրույքաչափ) թափուր հաստիքների համար. Մրցույթին կարող է մասնակցել ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27 N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձինք։ Մրցույթների համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝1)դիմում (Ձև 1).2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).3) անձը հաստատող փաստաթուղթ.4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք, կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում ...
Մանրամասն |
|
22.09.25
Վաղարշապատի համայնքապետարանում կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։
|
Այսօր Վաղարշապատի համայնքապետարանում կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Հատուկ ուշադրություն դարձվեց բնակիչների բարձրացված հարցերին ու իրականացվող ծրագրերի արդյունավետ կառավարմանը։Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ նման խորհրդակցությունները կարևոր են աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման համար, քանի որ նպաստում են միասնական թիմային աշխատանքին և ընդունվող որոշումների որակին։ Խորհրդակցության արդյունքները կհետևվեն կոնկրետ քայլերով՝ ի նպաստ մեր համայնքի զարգացման և բնակիչների ...
Մանրամասն |
|
22.09.25
Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդես
|
Հայտնում ենք, որ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։ «Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են ...
Մանրամասն |
|
21.09.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ
|
Սիրելի հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանշանակալի էջերից մեկն է։ Այս օրը մենք ամրագրեցինք մեր դարավոր երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն։ Անկախության հռչակումը դարձավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր վերածննդի խորհրդանիշ, քանի որ այն վկայեց մեր ազգի ազատության և ինքնորոշման անսասան կամքի մասին։Անկախության օրը մեզ հիշեցնում է այն սերունդներին, ովքեր դարեր շարունակ պայքարել են մեր պետականության վերականգնման համար։ Մենք խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքի ազատությունն ու խաղաղությունը։ Նրանց սխրանքները մեզ պարտավորեցնում են արժանավայել շարունակել կերտել մեր հայրենիքի վաղվա օրը։Անկախությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |