Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Մահվան վկայականը ստացողի անձնագիրը և պատճեն,
2. Մահացածի անձնագիրը,
3. Թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Էջմիածին համայնքի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) բաժնի հասցեն է` Սբ. Մ. Մաշտոցի փող. 1 շենք, հեռախոս` +374 231 5-36-25, բաժնի պետ` Քնարիկ Մուրադյան: