Այսօր: Հինգշաբթի, 12 Հունիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 258
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/06/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/06/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է կրկնակի մրցույթ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ

թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

/ծածկագիր 2.1-3/

Բաժնի պետի իրավունքները և պարտականությունները.
ա) կազմակերպում է համայնքի հարկային եկամուտների (անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի հարկ, տեղական տուրքերի, համայնքի
վարչական սահմաններում գտնվող գույքի վարձավճարների) հաշվառումն ու հավաքագրումը.
բ) կազմակերպում է տեղեկատվական բազայի վարումը.
գ) կազմակերպում է տեղեկատվական բազայի վարման ծրագրային և տեխնիկական (համակարգչային միջոցների) անխափան աշխատանքը,
արդիականացումը.
դ) համակարգում և վերահսկում է եկամուտները հավաքագրող աշխատակիցների գործունեությունը.
ե) համայնքի վարչական սահմաններում կազմակերպում է հարկատու ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում.
զ) կազմակերպում է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի, տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում
գտնվող գույքի վարձավճարների գանձումը, մուտքագրումն ու վերահսկումը.
է) մասնակցում է տեղական  հարկերի, տուրքերի և վճարների՝ օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ
որոշման նախագծերի կազմմանը.
ը) կազմակերպում և վերահսկում է համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվությունների գործող տնտեսվարողների հայտնաբերում
և վարչական իրավախախտման հիմքով արձանագրությունների կազմման ապահովումը.
թ) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն գանձումների վերաբերյալ.
ժ) պարբերաբար իր ենթակաների հետ համայնքի վարչական տարածքում իրականացնում է դիտարկումներ և ստուգումներ.
ժա) բացահայտում և համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող իրավաբանական և ֆիզիկական
անձանց ցանկը.
ժբ) իրականացնում է շենք-շինությունների, փոխադրամիջոցների, հողամասերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ փոփոխությունների
գրանցումը.
ժգ) համակարգում է անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի հարկով հարկման ենթակա սեփականություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական
անձանց հիշեցումների տրամադրումը.
ժդ) կատարում է Վաղարշապատի համայնքապետարանի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի բազայի վարում /սխալների
հայտնաբերում, հայտերի լրացում/ և վերջիններիս վերաբերյալ ըստ պահանջի տրամադրում տեղեկություններ /տեղեկանքներ/.
ժե) համայնքի տարածքում, համաձայն ավագանու որոշմամբ սահմանված կարգի վերահսկում է արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման)
կանոնների և չափորոշիչների համապատասխանությունը և պահպանումը, գովազդային վահանակների տեղադրման գործընթացը.
ժզ)  ապահովում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների
նախագծերի կազմումը և դրանց տրամադրումը.
ժէ) ապահովում է օրենքով սահմանված և ավագանու կողմից տրամադրված արտոնությունների կիրառման գործընթացը.
ժը) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և
վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
ժթ) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների
սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
ի) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև
ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
իբ) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի
քարտուղարին.
իգ) կատարում է համայնքի ղեկավարի հանձնարարականները.
իդ)պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և
համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.
իե)հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և
շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի
նկատմամբ կիրառվող սահմանափակումներին.

իզ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու
արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի
վարքագծի կանոնագրքին:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ
պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթությու՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությաների և/կամ/ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ հրապարակված լիցենզիա ստացած և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն
մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում (https://escs.am/) ընդգրկված հաստատությունների կողմից տրված ավարտական
փաստաթուղթ /դիպլոմ/, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք
տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ
վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հարկային օրենսգրքերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ
օրենսգրքի, Տեղական ինքնակառավարման մասին, Բյուջետային համակարգի մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին, 
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Համայնքային ծառայության մասին, Հանրային ծառայության մասին Նորմատիվ իրավական ակտերի մասին; Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և
պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված
իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետլ անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) տիրապետել ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվին.
ե) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Վերը նշված մրցույթը կկայանա 2025 թվականի հունիսի 20-ին ժամը 12:00-ին:
Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի և Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006թ. թիվ 13-Ն հրամանի 82-րդ կետի պահանջներով կրկնակի մրցույթի ժամանակ
մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին
Սբ.Մ.Մաշտոցի 0/:
Մրցույթին մասնակցել կարող են հիմնական մրցույթին դիմումներ ներկայացված անձիք:

Բոլորը
ավագանունիստեր 2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner