2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԺԱՄԸ 16:30-ԻՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից 2025 թվականի հունիսի 6-ին ներկայացված ավագանու արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունան հիման վրա` 2025 թվականի հունիսի 9-ին, ժամը 16:30-ինգումարվելու է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ա Ր Մ Ա Վ Ի Ր Ի Մ Ա Ր Զ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Հարգելի′ ավագանու անդամներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2025 թվականի հունիսի 9-ին, ժամը 16:30-ին, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Որպես պատշաճ իրազեկում, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2025 թվականի հունվաի 16-ի N 2-Լ որոշմամբ ընդունված կանոնակարգի 157-159-րդ կետերի պահանջների հիմքով՝ ներքոհիշյալ օրակարգի 12-րդ հարցով Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի կողմից 2025 թվականի մայիսի 27-ի կազմված արձանագրությունը, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանելու որոշման նախագիծը:
Առդիր ներկայացվում է կայանալիք նիստի օրակարգի նախագիծը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոգրյալ նյութերը տեղադրվել են նաև Վաղարշապատ համայնքի պաշտոնական համացանցային կայքում:
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 9 «ԱԻԴԱ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4. ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5. ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
6. ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7. ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9․ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10․ ԱՆԱՀԻՏ ՄԵԼԻՔԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ