Վաղարշապատ համայնքի հարգելի բնակիչներ,
Եթե ունեք քաղաքաշինության ոլորտին առնչվող Ձեզ հուզող հարցեր, դրանք յոթօրյա ժամկետում կարող եք ուղղել Վաղարշապատի համայնքապետարան։ Նախապես հստակեցված հարցերի շրջանակում նախատեսվում է հանդիպում-քննարկում բնակիչների հետ՝ Քաղաքաշինության կոմիտեի իրավասու պաշտոնյաների մասնակցությամբ։
Հարցերը կարող եք ուղարկել lratvutyunn@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ուղղել անձամբ՝ այցելելով համայնքապետարանի վարչական շենք (ք․ Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոց 0)։