Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 10 «Ոսկեհատ»
մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մանկավարժական աշխատողի (երաժշտության դաստիարակ)
թափուր տեղի մրցույթի
Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 10 «Ոսկեհատ»
մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողի ընտրության համար.
1. Երաժշտության դաստիարակ (0,5 դրույքաչափ):
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի 12-րդ
կետի պետք է ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ
կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության
դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 31-ից փետրվարի 27-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝
ժամը 9 00 -17 00 Արմավիրի մարզ գ. Ոսկեհատ, թիվ 10 «Ոսկեհատ» մանկապարտեզ ՀՈԱԿ(Մաշտոց 39) կամ
Վաղարշապատի համայնքապետարան՝ (սբ. Մեսրոպ Մաշտոց 0), Կրթության և մշակույթի բաժին:
Մրցույթին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ մարտի
27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնի նկարագրին համապատասխանող անձինք:
Երաժշտության դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը 11 : 00-ին
Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 094-78-49-60 հեռախոսահամարով:
Հասցե՝ Մաշտոց 39
Հեռ.094-78-49-60
Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/
Էլ․Փոստ․ tiv10.voskehat@mail.ru