Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն. թիվ 3 «Ծիծեռնակ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր տեղի մրցույթի
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը

հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար.

1. 2 դաստիարակ (1.17 դրույքաչափ):

Մրցույթին մասնակցելու համար, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի 12-

րդ կետի, պետք է ներկայացնել՝

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 23-ից փետրվարի 19-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9 00 -17 00 ք. Էջմիածին, թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ (Բաղրամյան փողոց 18/3) կամ Վաղարշապատի համայնքապետարան (սբ. Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):

Մրցույթին կարող է մասնակցել ԿԳՄՍ նախարարի 2024թ․ մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ: Դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 11 00 Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:

Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:

Տեղեկությունների համար զանգահարել 077-25-60-61 կամ 094-56-66-45 հեռախոսահամարներով:

Հասցեն՝ Բաղրամյան 18/3

Հեռ․՝077-25-60-61. 094-56-66-45

Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/

Էլ. Փոստ. tiv3tsitsernak@mail.ru

Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner