Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աճուրդի հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցները.

Լոտ` ՎՀ 4, Toyota Isis 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` բորդո մետալիկ, թողարկման տարեթիվը 2005թ., նույնականացման համար` ANM10-0036196, շարժիչի հզորությունը` 114/155, փոխանցման տուփը` ավտոմատ, վառելիքը` բենզին/գազ:

Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին վնասված է հետևի անվաթևը, շարժիչը ենթակա է վերանորոգման:

Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:00

Մեկնարկային գինը` 787 756 /յոթ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը` 393 878 /երեք հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ:

Աճուրդային քայլի չափ՝ 39 388 /երեսունինը հազար երեք հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ:

Մասնակցության վճարը` 7 877 /յոթ հազար ութ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ:

Լոտ` ՎՀ 5, VAZ 2107 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` սպիտակ, թողարկման տարեթիվը 2005թ., նույնականացման համար` XTA2107003168692, շարժիչի հզորությունը` 57/77, փոխանցման տուփը` մեխանիկական, վառելիքը` բենզին:

Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, առկա են էլեկտրականության հետ կապված խնդիրներ, վնասված է հետևի ձախ լուսացույցը, առկա են կոռոզիայի հետքեր:

Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:20

Մեկնարկային գինը` 232 454 /երկու հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը` 116 227 /հարյուր տասնվեց հազար երկու հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ:

Աճուրդային քայլի չափ՝ 11 623 /տասնմեկ հազար վեց հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ:

Մասնակցության վճարը` 2 324 /երկու հազար երեք հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ:

Լոտ` ՎՀ 6, NISSAN X-Trail 2,0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` կարմիր, թողարկման տարեթիվը 2005թ., նույնականացման համար` NT30-153235, շարժիչի հզորությունը` 110/150, փոխանցման տուփը` ավտոմատ, վառելիքը` բենզին/գազ:

Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` միջին, վազքը` 138 532կմ:

Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:40

Մեկնարկային գինը` 2 200 000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը` 1 100 000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդային քայլի չափ՝ 110 000 /հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ:

Մասնակցության վճարը` 22 000 /քսաներկու հազար/ ՀՀ դրամ:

Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները 2025 թվականի փետրվարի 12-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 448 հաշվեհամարին/: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9:օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:

Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (16.4ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner