Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն․ Էիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի թափուր հաստիքների
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/04/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/05/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ.
1. Դաստիարակ 1,17 դրույքաչափ
2. ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ 1 դրույքաչափ
3. Երաժշտության դաստիարակ 0,5 դրույքաչափ

Դաստիարակի որակավորման պահանջները` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն`
համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը
տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական
գործունեության ստաժ:
ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի որակավորման պահանջները՝ միջին կամ բարձրագույն մասնագիտական
կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական
ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական
կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ:
Երաժշտության դաստիարակի որակավորման պահանջները`
միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ
բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և
երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց):
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ-ի փետրվարի 17-ի N08-Ն
հրամանի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 22-ից մայիսի 22-ը ներառյալ
9:00-17:00 ք. Էջմիածին, թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ կամ Վաղարշապատի
համայնքապետարան:
Մրցույթները տեղի կունենան Վաղարշապատի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնում:
Դաստիարակի մրցույթ՝ մայիսի 27, ժամը` 11:00:
Երաժշտության դաստիարակի մրցույթ՝ մայիս 27, ժամը՝ 14:00:
ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի մրցույթ՝ մայիս 27, ժամը՝ 16:00:
Հարցերի դեպքում զանգահարել 094-10-59-56 հեռախոսահամարով:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (15.4ԿԲ)
Բոլորը
ավագանունիստեր 2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner