Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատանքի հայտարարությունը. Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
Աշխատանքի հայտարարություն. Թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
2024,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
2024,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Իրավաբանական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Կրթության եւ մշակույթի բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Եկամուտների հավաքագրման բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2022,Հունվար 3 - 2025,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/08/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/09/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները.

ա) օժանդակում է բաժնի պետին` համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը կազմելու և վարելու գործընթացում.

բ)  բաժնի պետի հանձնարարությամբ վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրության

նախագիծը.

գ) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը.

դ) օժանդակում է բաժնի պետին` համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության կանոնակարգմանն ուղղված

<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքով նախատեսված գործընթացներն իրականացնելիս.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մշակում և կազմում է շինարարության օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային

փաստաթղթերի /այսուհետ` նախագծային փաստաթղթեր/ մշակման համար կառուցապատողին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի

նախագիծը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով համաձայնեցման ենթակա նախագծային փաստաթղթերը և

շինարարության /կամ քանդման/ թույլտվության նախագիծը.

զ) ապահովում է համանքի ղեկավարի որոշումների հիման վրա իրավիճակային հատակագծերի կազմման աշխատանքները և ներկայացնում բաժնի

պետի նշագրմանը.

է) կազմում և բաժնի պետի նշագրմանն է ներկայացնում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով

տրամադրելու կամ մրցութային եղանակով օգտագործման տրամադրելու նպատակով կազմված քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթները.

ը) իրականացնում է ստուգումներ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու և կասեցնելու նպատակով և հետևում է ապօրինի

հողօգտագործումների վերացման, կասեցման և կանխարգելման աշխատանքներին.

թ) ուսումնասիրում և բաժնի պետին է ներկայացնում համաձայնեցված աշխատանքային նախագծերի հիման վրա հաստատման ենթակա

շինարարության (քանդման) թույլտվությունները.

ժ) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է համայնքի տարածքում, շենքերում և բակերում առանց թույլտվության շինարարական

աշխատանքների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույցների կամ վերակառուցների և

ապօրինի կառույցների քանդման գործընթացը, կազմում է օրինազանց բնակիչների նկատմամբ արձանագրություններ.

ժա) բաժնի պետի հանձնարարությամբ կանխարգելում ու կասեցնում է առանց թույլտվության շինարարական աշխատանքները կամ

քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույցների կամ վերակառուցների կատարումը կամ

տեղադրումը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում

համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում վերը նշված շինությունների /կառույցների/ քանդման (ապամոնտաժման) մասին որոշման

նախագծերը.

ժբ) համայնքի տարածքում, իր իրավասության սահմաններում մասնակցում է քաղաքաշինական գործունեության վերահսկողությանը, միջոցներ է

ձեռնարկում ապօրինի շինարարությունը կանխելու, դադարեցնելու և կասեցնելու ուղղությամբ.

ժգ) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է շինարարության ավարտական ակտի նախագիծը, ինչպես նաև նախապատրաստում է ավարտված

շինարարական օբյեկտի շահագործման թույլտվության նախագիծը.

ժդ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր,

միջնորդագրեր և այլ գրություններ.

ժե) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

ժզ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության

մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

ժէ) անհրաժեշտության դեպքում` բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական

ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

ժը) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

ժթ)պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և

համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.

ի)հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի

բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ

կիրառվող սահմանափակումներին.

իա) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու

արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի

վարքագծի կանոնագրքին.

 

Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված

այլ պարտականություններ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) Առնվազն միջնակարգ կրթություն

բ) ՀՀ Սահմանադրության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի,

<<Քաղաքաշինության մասին>>, <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>>,

<<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Տեղական

ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի

մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող

համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի քաղաքաշինական կանոնադրության և իր

լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում

կողմնորոշվելու ունակություն.

գ) անհրաժեշտ տեղեկատվությունների տիրապետում.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 10:30-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024

թվականի սեպտեմբերի 12-ը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին

Սբ.Մ.Մաշտոցի 0/:

Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է

ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և

աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն

որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է

խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.

զ) <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք

ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ

համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:

Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները

և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող

փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ը մինչև ժամը 17:30-ն:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և

պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ

բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ հողային

օրենսգիրք, <<Քաղաքաշինության մասին>>, <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>>,

<<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Տեղական

ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի

մասին>>ՀՀ օրենքներ.

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

ա) չի բավարարում <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 34 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.

բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

 

դ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում

ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական

պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ե) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին

ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/

կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
առցանց հեռարձակում 10.09.2024
առցանց հեռարձակում 14.08.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner