Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատանքի հայտարարությունը. Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
Աշխատանքի հայտարարություն. Թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
2024,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
2024,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Իրավաբանական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Կրթության եւ մշակույթի բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Եկամուտների հավաքագրման բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2022,Հունվար 3 - 2025,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն․ Կրթության եւ մշակույթի բաժին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/08/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/09/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները.

ա) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների, թանգարանների

գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքներին.

բ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի ենթակայության տակ գործող նախադպրոցական հիմնարկների /մանկապարտեզ

ՀՈԱԿ-ներ/, մշակույթի տների, գրադարանների, թանգարանների, կրթական, մշակութային այլ հիմնարկների և կազմակերպությունների

աշխատանքներին.

գ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է արտադպրոցական հիմնարկների, թանգարանների և մշակույթի տների աշխատակիցների

փաստաթղթաշրջանառությունը և օգնում է վարել կադրային և անձնական գործերի աշխատանքները.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է արտադպրոցական հիմնարկների, թանգարանների և մշակույթի տների հաստիքացուցակների

կազմմանը, ինչպես նաև տարիֆիկացիաների ու հաստիքացուցակների համեմատության և ամփոփման աշխատանքներին.

ե) համակարգում է բաժին դիմած քաղաքացիների դիմումները, աշխատանքի համար դիմած քաղաքացիների դիմումները և

ինքնակենսագրությունները ուսումնասիրելուց հետո դրանք ներկայացնում է բաժնի պետին՝ ըստ ՀՈԱԿ-ներում թափուր հաստիքների համալրման

անհրաժեշտության.

զ) Համայնքի ավագանու կողմից տեղական վճարների սահմանված արտոնությունների որոշման հիման վրա իրականացնում է արտոնություններից

օգտվող կրթամշակութաին հիմնարկների սաների հիմնավոր փաստաթղթերի հավաքագրում և ներկայացնում բաժնի պետին.

է) կատարում է նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների հաճախող երեխաների ամենօրյա հաճախումների թվի ճշտում և

ներկայացնում բաժնի պետին.

ը) բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՈԱԿ-ների

տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների փաստաթղթերի հավաքագրում և նախագծերի կազմում.

թ) ուսումնասիրում է նախադպրոցական տարիքի երեխաներին մանկապարտեզ ընդունելու վերաբերյալ դիմումները և ներկայացնում բաժնի

պետին.

ժ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

ժա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

ժբ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր

աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ժգ) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.

ժդ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

ժե) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

ժզ) պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի

և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.

ժէ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և

շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի

նկատմամբ կիրառվող սահմանափակումներին.

ժը) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու

արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի

վարքագծի կանոնագրքին:

Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով

նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) Առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, <<Կրթության մասին>>, <<Նախադպրոցական կրթության մասին>>, <<Մշակութային օրենսդրության հիմունքների

մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ

իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և

պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված

իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

 

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Վերը նշված մրցույթը կկայանա 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 12:30-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024

թվականի սեպտեմբերի 16-ը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին

Սբ.Մ.Մաշտոցի 0/:

Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է

ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և

աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն

որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է

խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.

զ) <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք

ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ

համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:

Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները

և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող

փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ը մինչև ժամը 17:30-ն:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և

պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ

բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, <<Կրթության մասին>>, <<Նախադպրոցական կրթության մասին>>, <<Մշակութային օրենսդրության

հիմունքների մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>,

<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներ, այլ օրենքներ, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և

պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ.

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

ա) չի բավարարում <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 34 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.

բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

դ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում

ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական

պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ե) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին

ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/

կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
առցանց հեռարձակում 10.09.2024
առցանց հեռարձակում 14.08.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner