Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատանքի հայտարարությունը. Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
Աշխատանքի հայտարարություն. Թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
2024,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
2024,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Իրավաբանական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Կրթության եւ մշակույթի բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քարտուղարության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Եկամուտների հավաքագրման բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
Աշխատանքի հայտարարություն․ Քաղաքաշինության եւ հողաշինության բաժին
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 23
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2022,Հունվար 3 - 2025,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն․ Ֆինանսատնտեսագիտական բաժին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/08/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/09/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները.

ա) բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ

փաստաթղթերը.

բ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքապետարանի ամսական, եռամսյակային և տարեկան հաշվապահական և

վիճակագրական հաշվետվությունների կազմման և համապատասխան կազմակերպություններին ներկայացման աշխատանքներին.

գ) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և սահմանված կարգով ներկայացումը բաժնի պետին.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կառույցների և համայնքային ոչ առևտրային

կազմակերպությունների հաստիքացուցակների կազմմանը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների տարիֆիկացիաների ու

հաստիքացուցակների համեմատության և ամփոփման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ֆինանսավորման գործառույթների իրականացմանը.

զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի տարեկան բյուջեի կազմման գործընթացին.

է) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի բյուջեի եռամսյակային հաշվետվությունների ամփոփման աշխատանքներին.

ը) բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքի բյուջեով հատկացված միջոցների օգտագործումը, ապահովում է դրանց

նպատակային օգտագործումը

թ) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը

սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը.

ժ) բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքի բյուջեով հատկացված միջոցների օգտագործումը, հետևում է դրանց նպատակային

օգտագործումը.

Ժա)ՏԳԲ-ից ստացված հաշվետվությունների և համայնքի ենթակայության տակ գործող հիմանարկների, աշխատակազմի համապատասխան

բաժինների ներկայացրած տվյալների հիման վրա համադրում և ճշտում է բյուջեի եկամուտները, դրանք ենթարկում է համակարգչային մշակման,

արդյունքները պարբերաբար ներկայացնում բաժնի պետին.

ժբ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման

աշխատանքները.

ժգ) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի,

առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

ժդ) ժամանակին և պատշաճ որակով կատարում է բաժնի պետի հանձնարարությունները.

ժե) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին

զեկուցում է բաժնի պետին.

ժզ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային

ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ժէ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

ժը) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

ժթ) մասնակցում է աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարման, վճարման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմման, բաժնի

ներքին գործավարության՝ փաստաթղթերի շրջանառության և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքներին, նախապատրաստում է ֆինանսական

փաստաթղթեր, իրականացնում է գանձապետական համակարգի հետ տարվող աշխատանքներ.

ի) պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և

համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.

իա) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի

բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ

կիրառվող սահմանափակումներին.

իբ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու

արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի

վարքագծի կանոնագրքին:

Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված

այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 

ա) Առնվազն միջնակարգ կրթություն

բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ հարկային օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենասգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>,

<<Գանձապետական համակարգի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների

մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի

Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների,

աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև

տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) անհրաժեշտ տեղեկատվությունների տիրապետում.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2024 թվականի հոկտեմբերի 3-ին ժամը 10:30-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024

թվականի սեպտեմբերի 18-ը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին

Սբ.Մ.Մաշտոցի 0/:

Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է

ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և

աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն

որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է

խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.

զ) <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք

ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ

համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:

Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները

և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող

փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ը մինչև ժամը 17:30-ն:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և

պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ

բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ հարկային օրենսգրիրք, ՀՀ աշխատանքային օրենասգիրք, <<Տեղական ինքնակառավարման մասին>>,

<<Գանձապետական համակարգի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների

մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի

Հանրապետության օրենքնր:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

ա) չի բավարարում <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 34 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.

բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

դ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում

ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական

պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ե) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին

ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/

կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
առցանց հեռարձակում 10.09.2024
առցանց հեռարձակում 14.08.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner