Այսօր: Շաբաթ, 25 Մարտի 2023թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2022,Հունվար 3 - 2025,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.03.23 տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի` 2022 թվականի հաշվետվության զեկուցման միջոցառումը
Մարտի 10-ին տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ 2022 թվականի հաշվետվության բաց եւ հրապարակային զեկուցման միջոցառումը։Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում համայնքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը, օրենքով սահմանված կարգով, տեղադրված է համայնքային կառավարման տեղեկատվական պաշտոնական համակարգում, ինչպես նաեւ ամենօրյա կատարվելիք աշխատանքների արդյունքներին մեր քաղաքացիները ծանոթանում են համայնքապետարանի պաշտոնական կայքէջերից ու սոցհարթակներից։ Սակայն, նպատակ ունենալով հաշվետվությունը հասանելի դարձնել հանրության առավել լայն շրջանակների՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդես եկավ բաց եւ հրապարակային զեկուցմամբ։Համայնքի ղեկավարն ամփոփեց համայնքապետարանի կատարած մեկ տարվա աշխատանքը՝ ... Մանրամասն
08.03.23 Մարտի 8-ը` Վաղարշապատում

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, մարտի 8-ին մեր համայնքը լի է արեւոտ տրամադրությամբ, պայծառ ժպիտներով ու գույներով:
Վաղարշապատի Երիտասարդական Միության երիտասարդները համայնքապետարանի կողմից Էջմիածնում եւ Ոսկեհատում ծաղիկներ բաժանեցին կանանց եւ աղջիկներին՝ փորձելով տոնական օրը լցնել ժպիտներով եւ դրական էներգիայով:
Իսկ Կոմիտասի անվան հրապարակի հարակից հատվածում տեղադրված է նաեւ գարնանային շունչ հաղորդող տաղավար, որը ամբողջացնում է տոնական տրամադրությունը:

05.03.23 Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն:
Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, էջմիածնի եւ Արմավիրի ԵԿՄ տարածքային բաժանմունքի անդամները, N զորամասի հրամարատարական կազմը եւ զինծառայողները ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետ, համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ վավերագրական ֆիլմի դիտում՝ նվիրված սպարապետի հերոսական կյանքին եւ անցած ուղուն։

04.03.23 Տեղային շաբաթօրյակ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքում

Էջմիածնում բնակություն հաստատած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նախաձեռնությամբ եւ համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց տեղային շաբաթօրյակ:
Ընդհանուր մաքրման եւ աղբահանության աշխատանքները կատարվեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու եւ հարակից տարածքներում, մաքրվեցին մայթերը, դրանց հարող հատվածները:
Ռուսական համայնքի հետ համատեղ ծրագրերը լինելու են շարունակական:
Հարգելի՛ քաղաքացիներ, մեր բնակավայրը մաքուր պահելը բոլորիս պարտականությունն է, մեզնից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը մաքրության ամենօրյա պահպանման գործում։

28.02.23 Ոսկեհատի բուժամբուլատորիան շուտով կգործի նոր հասեցում՝ բարեկարգ պայմաններում. ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները
2022-ի տարեսկզբին, երբ համայնքների խոշորացման ծրագրով Ոսկեհատը միավորվեց Էջմիածնի հետ, առաջնահերթություն տրվեց կարեւորագույն երկու ենթակառուցվածքների՝ բուժամբուլատորիայի վերանորգման եւ մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրներին:Նախկին բուժամբուլատորիան բազմաբնակարան վթարային շենքի առաջին հարկում էր գործում: Բացակայում էին աշխատանքային պայմանները, չկային անցկացված ջրամատակարարման, գազամատակարարման համակարգեր, սանհանգույց:Նոր բուժամբուլատրիան կգործի գյուղապետարանի վարչական շենքի առանձնացված հատվածում, մակերեսը կկազմի շուրջ 180.75քմ: Վարչական շրջանի շուրջ 3000 բնակիչ բուժօգնություն կստանա բարվոք պայմաններ ունեցող նոր բուժհաստատությունում:Վերանորոգման ավարտին աշխատասենյակները կկահավորվեն նաեւ նոր սարքավորումներով:Ֆինանսավորումն ... Մանրամասն
27.02.23 Համայնքի ղեկավարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին
Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր համայնքի ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիներ ստեղծելու հնարավորությունները, Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի, սպասվելիք ծրագրերի մասին։ Դեսպան պարոն Ջոն Գալագերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հնարավոր ծրագրերի իրագործմանը։ Հանդիպման ավարտին դեսպանն այցելել է Պատմազգագրական թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին։ Վերջինիս հատուկ ուշադրությանն արժանացել է Վիկտորյա թագուհու՝ Խրիմյան Հայրիկին ընծայաբերած ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու հերթական նիստի առցանց հեռարձակում 09.03.2
Վաղարշապատ համայնքի ավագանու նիստի առցանց հեռարձակ
Վաղարշապատ համայնքի ավագանու նիստի առցանց հեռարձակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner