Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.07.22 Տեղի ունեցավ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը
Վաղարշապատի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ` այսօր Էջմիածնում տեղի ունեցավ «Էջմիածնի երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոնի բացումը։Երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակն է բարձրացնել համայնքի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, նպաստել նրանց ներգրավվածությանը համայնքի կյանքում։Կենտրոնում 13-18 տարեկան պատանիների համար կկազմակերպվեն տարաբնույթ դասընթացներ եւ հանդիպումներ, համագործակցության ուղիներ կստեղծվեն Հայաստանի այլ համայնքներում գործող «Բաց երիտասարդական տների» եւ կազմակերպությունների հետ:Բացման ընթացքում համայնքի ղեկավար ... Մանրամասն
15.07.22 «Փոքրիկ Քայլ» մրցույթի Արցախի մասնակիցների գալա-համերգը եւ մրցանակաբաշխությունը
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի ունեցած համերգի ընթացքում ելույթ ունեցան մրցույթի մասնակից շուրջ երկու տասնյակ պատանիները, կատարվեց մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն, մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին դիպլոմներով եւ հատուկ մրցանակներով։Այս տարի մրցույթի 1510 մասնակիցներից միայն 36-ն են արժանեցել մեծ մրցանակի, նրանցից չորսը ներկայացնում է Արցախը։Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Արտպրոգրես» մշակութային-հասարակական կազմակերպության համատեղ ջանքով 2019 թվականին սկիզբ առած մրցույթ-փառատոնին այս տարի մասնակիցների պատկառելի թվով ներգրավված էր Արցախը։ Մրցույթին մասնակցում էին նաեւ Երեւանում գործող «Դիզակ Արտ» կենտրոնի ... Մանրամասն
14.07.22 2022 թվականի ասֆալտապատման ծրագիր
Համայնքի ավագանու հաստատած նախագծով այս տարի կատարվելու են շուրջ 54.709 քառակուսի մետր տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ նախորդ տարի հաստատված ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցները:Ասֆալտապատվող հատվածները նեռառում են՝✔️Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը✔️Րաֆֆու (նախկին՝ Մռավյան) փողոցը✔️Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը✔️Եկմալյան փողոցը, Շոլոխով փողոցի փակուղին✔️Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3-րդ փողոցը✔️Արագածի 2-րդ զանգվածի փողոցները✔️Տերյան փողոցի 1-ին փակուղին✔️Աբովյան փողոցը✔️Չարենց փողոցի 1-ին նրբանցքը✔️Իսրայել Օրի (նախկին՝ Ղարիբջանյան) փողոցը (ներառյալ փակուղին)✔️Վիկտոր Համբարձումյան (նախկին՝ Լոմոնոսով) փողոցի 2-րդ փակուղին✔️Զվարթնոց թաղամասի թիվ 11բ, 12բ շենքերի բակերը✔️Զվարթնոց ... Մանրամասն
14.07.22 Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը Արմավիրի մարզ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Արմավիրի մարզում է:

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ նրանք այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, հանդիպում ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, շրջայց կատարել Մայր Աթոռի թանգարաններում, ծանոթացել եկեղեցական ու մշակութային գանձերին:
Պատվիրակության այցը շարունակվում է Արմավիրի մարզում, իսկ վաղը նրանք համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ կայցելեն «Կարաս» գինու գործարան:

11.07.22 Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները
Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները:Նորոգվելու են շենքի հիմնական եւ նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու եւ սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի եւ տաղավարների տեղադրում։Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:Աշխատանքերի ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները՝ նախադպրոցական կրթություն ... Մանրամասն
07.07.22 Հանդիպում Եվրոպայի նորընծա չեմպիոն Սուրեն Աղաջայանի հետ
Համայնքապետարանում հյուրընկալ էինք Եվրոպայի նորընծա չեմպիոն Սուրեն Աղաջանյանին:Այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանի եւ նրա մարզիչների հետ:Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհավորեց մեր մարզիկին, շնորհակալություն հայտնեց համայնքի պատիվը բարձր պահելու համար, հաջողության մաղթեց առաջիկայում կայանալիք Աշխարհի առաջնությունում։Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց Սուրեն Աղաջանյանին, նրա մարզիչներ Ժորա Վարդանյանի եւ Գոռ Աբգարյանին` համայնքի սպորտային կյանքը մշտապես ակտիվ պահելու եւ ներդրած անուրանալի ավանդի համար։Հանդիպման ընթացքում ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու հերթական նիստի առցանց հեռարձակում 09.03.2
Էջմիածին համայն ավագանու նիստ - 24.07.2018
ավագանու արտահերթ նիստ (29.06.2018)
Էջմիածին քաղաքի ավագանու նիստ 10.04.18
Էջմիածին քաղաքի ավագանու նիստ 14.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք.Էջմիածին, Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner