05.06.25
Մասնակցություն Էջմիածնի քույր քաղաք Դաուգավպիլիսի օրվան նվիրված միջոցառումներին
|
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Կարինե Եսայանը պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել են Էջմիածնի քույր քաղաք Դաուգավպիլսի հիմնադրման 750-ամյակին նվիրված միջոցառումներին։ Լատվիայի Հանրապետության Դաուգավպիլս քաղաքը Էջմիածնի քույր քաղաքն է, եւ այս տոնական օրերն առիթ էին մեկ անգամ եւս ամրապնդելու մեր համայնքների միջեւ եղբայրական կապերը, բացահայտելու համագործակցության նոր հեռանկարներ եւ վերարժեւորելու մշակութային փոխգործակցության կարեւորությունը։Միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել մի շարք բազմակողմ հանդիպումներ եւ երկկողմ առանձնազրույցներ, որոնց ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Էջմիածնի պատմամշակութային ...
Մանրամասն |
|
04.06.25
Համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տեղի ունեցան ավարտական հանդեսները
|
Մանկապարտեզում ձեռք բերած տարիքին համապատասխան գիտելիքների պաշարով հարսատացած երեխաները հրաժեշտ տվեցին մանկապարտեզներին՝ միջոցառումներով, որը վերջին քննությունն էր ինչպես փոքրիկների, այնպես էլ դաստիարակների համար՝ ծնողներին ներկայացնելու տարիների աշխատանքի վերջնարդյունքը: Կազմակերպվել էին տարաբնույթ բեմականացումներ՝ հագեցած երգով, պարով, թատերական ելույթներով: Այս տարի մանկապարտեզն ավարտել է 386 երեխա: Բարի երթ ենք մաղթում մեր փոքրիկներին:
|
|
04.06.25
Հագեցած օրակարգով մեր համայնքում էր Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատվիրակությունը
|
Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վենսան Գոյեյի գլխավորությամբ: Այսօր՝ հունիսի 4-ին, պատվիրակությունը՝ ուղեկցությամբ «Բարձունք 5165» Ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի ղեկավար Լուսինե Մելիքյանի, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանի, Վաղարշապատ համայքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հյուրերին՝ պարոն Նիկողոսյանը եւ պարոն Պետրոսյանը արժեւորել են երկու երկրների բարեկամական ամուր կապերը, քույր քաղաքաների միջեւ շարունակաբար խորացող եւ ամրապնդվող հարաբերությունները, երախտագիտությամբ ...
Մանրամասն |
|
02.06.25
Մեկնարկեց Էջմիածնի «Փոքրիկ-քայլ» երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնը
|
Այս տարի մրցույթն անցկացվում է 6-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես եւ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։ Շուրջ 24 օր տաղանդաշատ պատանիները իրենց կատարումներով կզարդարեն թիվ 1 երաժշտական դպրոցի բեմը` պայքարելով լավագույնի կոչման համար` 12 անվանակարգում։ Այս տարի փառատոնն ունի նոր անվանակարգ՝ «Հեղինակային երգ»։ Մրցութային առաջին անվանակարգը «Ակադեմիական վոկալ»-ն է։ Ժյուրիի կազմում են՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Սերգեյ Սարգսյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ...
Մանրամասն |
|
28.05.25
Համայնքապետարանի ենթակայության մշակութային ՀՈԱԿ-ները ամփոփեցին ուսումնական տարին
|
Միջոցառումը ոչ միայն ուսումնական տարին ամփոփելու առիթ էր, այլեւ յուրօրինակ հարթակ՝ ցուցադրելու սաների ձեռքբերումները, արտահայտելու ոլորտում տարված աշխատանքների արդյունքները։ Միջոցառմանը ներկա էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ով անդրադարձավ կրթության եւ մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հատուկ ընդգծելով արվեստի դերը անհատի ձեւավորման գործընթացում։ Խոսելով ոլորտում կատարված բարեփոխումներից՝ համայնքի ղեկավարը շեշտեց երիտասարդ մասնագետներին վստահելու բարդ եւ պատասխանատու առաքելության կարեւորության մասին, որի արդունքները երեւելի են արդեն այսօր։ Կրթության եւ մշակույթի բաժնի պետ տիկին Լիլիթ Հակոբյանը եւ ՀՈԱԿ-ների ղեկավարները տիկին Դիանա Գասպարյանին ...
Մանրամասն |
|
23.05.25
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
|
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ շրջանավարտներ,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հերթական ուսումնական տարվա ավարտը խորհրդանշող Վերջին զանգի կապակցությամբ:Հարգարժա՛ն ուսուցիչներ, համոզված եմ՝ այս տարիների ընթացքում ջանք չեք խնայել ձեր սաների կրթության ու դաստիարակության գործում եւ անձնուրաց նրանց եք փոխանցել ձեր գիտելիքներն ու հմտությունները: Անուրանալի է ձեր ավանդը յուրաքանչյուր անհատի ձեւավորման գործում։Սիրելի´ շրջանավարտներ, այս օրը հատկապես բացառիկ ու կարեւոր է ձեզ համար: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ կրթօջախին, որն ավելի քան մեկ տասնամյակ ձեզ համար եղել է դաստիարակության եւ արժեհամակարգի ձևավորման յուրահատուկ օրրան: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր պատանեկության շրջանին ու սկսում երիտասարդության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |