Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 56-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2023 թվականի N 56-Լ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  1-ին  մասի  29-րդ  կետով,  «Քաղաքաշինության  մասին»  ՀՀ  օրենքի  14.3  հոդվածով,  ՀՀ  կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 31.05.2023թ. թիվ 2/փ-149 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Հաստատել  ՀՀ  Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը:

2. ՀՀ Արմավիրի  մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 04-002-0180-0014 կադաստրային ծածկագրով 0.4283 հա մակերեսով հողամասը՝ ինքնակամ կառուցված ջերմոցն օրինականացնելու նպատակով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի:

3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվեկշռում:

4. Առաջարկել Վաղարշապատ համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -17

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.43 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner