Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ թիվ 3 արտահերթ նիստի թիվ 24 որոշումը, և հաշվի առնելով Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի դիմումը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի պարա աթլետիկայի հավաքականի թիմի մարզիկ Արման Կարոյի Սարգսյանի՝ Ճապոնիայի Կոբ քաղաքում անցկացվող պարա աթլետիկայի 2024թ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով.
Անհրաժեշտությունից ելնելով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վաղարշապատ համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված <Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից> հոդվածից /հոդ. 4727/` Ճապոնիայի Կոբ քաղաքում անցկացվող պարա աթլետիկայի 2024թ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, Չարենց 17 շենքի 8 բնակարանի բնակիչ Արման Կարոյի Սարգսյանին հատկացնել 100.0 հազ. դրամ ֆինանսական աջակցություն:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից: