|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2021 թվականի N 5 |
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29.05.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ ԵՎ ԴՐՈՇԸ ՈՐՊԵՍ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆ ԵՎ ԴՐՈՇ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԶԻԱՆԱՆՇԱՆԻ ՄԵՋ ԳՐԱՌՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի պահանջներով.
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու 29.05.2007թ.-ի «Էջմիածին քաղաքային համայնքի զինանշանը և դրոշը հաստատելու մասին» թիվ 4 որոշմամբ հաստատված Էջմիածին քաղաքային համայնքի զինանշանը և դրոշը, որպես Վաղարշապատ համայնքի խորհրդանիշներ՝ զինանշան և դրոշ օգտագործելու համար:
2. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու 29.05.2007թ.-ի «Էջմիածին քաղաքային համայնքի զինանշանը և դրոշը հաստատելու մասին» թիվ 4 որոշմամբ հաստատված զինանշանի և դրոշի տեսքը փոխել՝ <<Էջմիածին>> գրառումը փոխարինել <<Վաղարշապատ>> գրառմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -26 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -1 ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|