Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23032022-04-0089, տրված 23.03.2022թ.) Վաղարշապատ համայնք, Էջմիածին ք., Ա.Մանուկյան 1-ին թաղամաս 206/1 հասցեում գտնվող 0.045354հա մակերեսով, կադաստրային ծածկագիր` 04-002-0909-0032, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /բնակելի նշանակության շինությունշինություններ կառուցելու համար/:
2. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 250% չափով:
3. Հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: