Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 102-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վաղարշապատ համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին տրվող սննդի անվանացանկը և օրական նորմաները հաստատելու մասին» թիվ 17 որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել փոփոխություն՝
1) Հավելված մեկի «9-10.5 ժամ» բառերի փոխարեն կարդալ «8 ժամ», 1-ին կետի «Հաց ցորենի 150» բառերի փոխարեն կարդալ «Հաց ցորենի 120-150», 25-րդ կետի «Դրոժ» բառի փոխարեն կարդալ «Խմորիչ» բառը:
2) Հավելված երկուսի «9-10.5 ժամ» բառերի փոխարեն կարդալ «10,8 ժամ», 1-ի կետի «Հաց ցորենի 180» բառերի փոխարեն կարդալ «Հաց ցորենի 120-180», 25-րդ կետի «Դրոժ» բառի փոխարեն կարդալ «Խմորիչ» բառը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: