Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի թիվ 53, թիվ 54, թիվ 55, թիվ 56, թիվ 57, թիվ 58, թիվ 59 և թիվ 60 որոշումները, պարտատերերի հետհաշվարկներն ավարտելու հանգամանքը և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից կազմված լուծարման հաշվեկշիռները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել՝
1) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի» անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
2) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
3)Էջմիածնի քաղաքապետարանի «Եղիշե Թադևոսյանի» անվան գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
4) «Էջմիածնի քաղաքապետարանի «Մակար Եկմալյանի» անվան թիվ 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
5) «Էջմիածնի քաղաքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի» անվան թիվ 2 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
6) «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
7) Էջմիածնի քաղաքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
8) Էջմիածնի համայնքապետարանի «Պատմա-ազգագրական թանգարան» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,
համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: