Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Գնումների մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ հոդվածի, 5-րդ կետի «գ» ենթակետի պահանջներովև հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում, Երևան-Էջմիածին մայրուղու բաժանարար կանաչապատ հատվածում և Վաղարշապատի ՄաքսիմԳորկուանվանթիվ 5 ավագդպրոցի այգում ծառեր և քաղաքի տարբեր հատվածներում ծաղկասածիլներ տնկելու անհրաժեշտությունը, չկանխատեսվածիրավիճակը ևհարցի լուծման հրատապությունը և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և հիմքընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել «Բարեկարգում» տնօրինությանը մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել ծառեր` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում, Երևան-Էջմիածին մայրուղու բաժանարար կանաչապատ հատվածում և Վաղարշապատի ՄաքսիմԳորկուանվանթիվ 5 ավագդպրոցի այգում տնկելու և ծաղկասածիլներ՝ քաղաքի տարբեր հատվածներում տնկելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: