Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2029Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 2029Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 348/24 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանը  /հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Չարենց փողոց,  4 շենք, 36 բն., անձնագիր՝ BA2084298, տրված 06.10.2015թ-ին 001-ի կողմից, ն/ք՝ 007267941/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով  սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքի և Վաղարշապատի համայնքապետարանի 12.11.2024 թվականի թիվ 5542 գրության հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:  

Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանին ուղարկվել է ծանուցում /հիմք 12.11.2024թ. թիվ 5542/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջիններիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկելուց հետո, առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:

Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքը հանդիսանում են Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանի սեփականությունը և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`

1) ք. Էջմիածին,Շահումյան փողոցի 2/1  հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով  2 638 /երկու հազար վեց հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 2 044 /երկու հազար քառասունչորս/ ՀՀ դրամ 2023թ. ապառքի գումար և 594 /հինգ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ 2022-2023թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

2) ք. Էջմիածին,Չարենց փողոց, 4 շենք, 36  հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով  5 371 /հինգ հազար երեք հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 4 160 /չորս հազար հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ 2023թ. ապառքի գումար և 1 211 /հազար երկու հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ 2022-2023թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

3) ք. Էջմիածին,ՍբՄՄաշտոց փողոցի 81/7  հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով  12 169 /տասներկու հազար հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 10 185 /տաս հազար հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ 2023թ. ապառքի գումար և 1 984 /հազար ինը հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ 2023թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

4) ք. Էջմիածին,ՍբՄՄաշտոց փողոցի 83  հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով  133 802 /հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր երկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 98 438 /իննսունութ հազար չորս հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ 2023թ. ապառքի գումար և 35 364 /երեսունհինգ հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ 2022-2023թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

5) ք. Էջմիածին,Էջմիածին-Մարգարա խճուղու  հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով  2 649 /երկու հազար վեց հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 2 051 /երկու հազար հիսունմեկ/ ՀՀ դրամ 2023թ. ապառքի գումար և 598 /հինգ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ 2022-2023թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:

Օրենսգրքի  224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…

Օրենսգրքի  227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները…

Օրենսգրքի 226-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝  տեղական ինքնակառավարման մարմիններ  իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:

Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը:

 Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:

Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 224-րդ-227-րդ, 236-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով  և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել 156 629/հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսանինը/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի  տեղեկագրում հրապարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner