Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 115
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 115

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետի ժ/պ՝ Աղավնի Վարդանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի) գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման համար վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/14 /10,4քմ մակերես/ և II.4/15 /23,2քմ մակերես/ համարակալումներով ընդհանուր 33,6քմ մակերեսով ոչ բնակելի տարածքները, որոնք գտնվում են Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:

2. Տարածքի ամսական վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 700 /յոթ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի) հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -19

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner