Այսօր: Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1168-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1168-Ն

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և ելնելով անհրաժեշտությունից.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Նվազեցնել՝

1.1. ճանապարհային տրանսպորտի /բաժին 04, խումբ 5, դաս 1/ <<Նախագծահետազոտական ծախսեր>> հոդվածը /հոդ. 5134/ 3000.0 հազ. դրամ:

1.2. Համայնքային զարգացման /բաժին 06, խումբ 2, դաս 1/ << Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> հոդվածը /հոդ. 4112/ 6000.0 հազ. դրամ:

1.3. Հանգստի և սպորտի ծառայությունների /բաժին 08, խումբ 1, դաս 1/ <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին>> հոդվածը /հոդ. 4511/ 20000.0 հազ. դրամ:

1.4. Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոնների /բաժին 08, խումբ 2, դաս 3/ <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին>> հոդվածը /հոդ. 4511/ 15000.0 հազ. դրամ:

1.5. Նախադպրոցական կրթության /բաժին 09, խումբ 1, դաս 1/ <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին>> հոդվածը /հոդ. 4511/ 22000.0 հազ. դրամ:

1.6. Արտադպրոցական դաստիարակությունների /բաժին 09, խումբ 5, դաս 1/ <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին>> հոդվածը /հոդ. 4511/ 45000.0 հազ. դրամ:

2. Ավելացնել՝

2.1. Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարման /բաժին 01, խումբ 1, դաս 1/ <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> հոդվածը /հոդ. 4112/ 5000.0 հազ. դրամ, <<Էներգետիկ ծառայություններ>> հոդվածը /հոդ. 4212/ 5000.0 հազ. դրամ, <<Ներկայացուցչական ծախսեր>> հոդվածը /հոդ. 4237/ 6000.0 հազ. դրամ, <<Մասնագիտական ծառայություններ>> հոդվածը /հոդ. 4241/ 1000.0 հազ. դրամ և <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> հոդվածը /հոդ. 4267/ 500.0 հազ. դրամ:

2.2. ճանապարհային տրանսպորտի /բաժին 04, խումբ 5, դաս 1/ <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> հոդվածը /հոդ. 4251/ 57000.0 հազ. դրամ:

2.3. Աղբահանման /բաժին 05, խումբ 1, դաս 1/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> հոդվածը /հոդ. 4111/ 4000.0 հազ. դրամ, <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> հոդվածը /հոդ. 4239/ 1500.0 հազ. դրամ և <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> հոդվածը /հոդ. 4269/ 1000.0 հազ. դրամ:

2.4. Համայնքային զարգացման /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> հոդվածը /հոդ. 4111/ 1500.0 հազ. դրամ, <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> հոդվածը /հոդ. 4269/ 500.0 հազ. դրամ և <<Վարչական սարքավորումներ>> հոդվածը /հոդ. 5122/ 3000.0 հազ. դրամ:

2.5. Փողոցների լուսավորուման /բաժին 06, խումբ 4, դաս 1/ <<Էներգետիկ ծառայություններ>> հոդվածը /հոդ. 4212/ 4000.0 հազ. դրամ:

2.6. Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների /բաժին 06, խումբ 6, դաս 1/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> հոդվածը /հոդ. 4269/ 19000.0 հազ. դրամ:

2.7. Այլ մշակութային կազմակերպությունների /բաժին 08, խումբ 2, դաս 4/ <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> հոդվածը /հոդ. 4239/ 2000.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner