Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի փողոցները քաղաքի երթևեկի համար կարևոր են, իսկ դրանց ամբողջովին անցանելի և երթևեկելի լինելը խիստ անհրաժեշտ է, ինչի կապակցությամբ ծագում է գնման անհետաձգելի պահանջ, քանի որ նախատեսված աշխատանքների համար սահմանված ժամկետը, ըստ նախագծի կազմում է մոտ 8 (ութ) ամիս, իսկ նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 40-օրյա ժամկետի կիրառումը դառնում է անհնար, համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկիկողմից սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված քառասունօրյա ժամկետը կրճատել և սահմանել տասնհինգ օրացուցային օր:
2. Փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման ֆինանսավորումը հատկացնել 2023- 2024թթ.-ի ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: