Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի «Բարեկարգում» տնօրինության տնօրենի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀամայնքիԱվագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վաղարշապատ համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցների 2022թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ`
1) Աշխատակիցների քանակը կետում «64» քանակի փոխարեն կարդալ «68» քանակը:
2) «<<Բարեկարգում և կանաչապատում>> տեղամաս» մասի 4-րդ կետում գրված «Բանվոր» հաստիքի «4» միավորի փոխարեն կարդալ «8» միավորը և «552 000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել կարդալ «1 104 000» աշխատավարձի ֆոնդը.
3) «<<Բարեկարգում և կանաչապատում>> տեղամաս» մասի ընդամենը տողում գրված՝ «49» միավորի փոխարեն կարդալ՝ «53», «5,797,900» թվերի փոխարեն կարդալ «6,349, 900» թվերը
4) ընդամենը տողում գրված՝ «64» միավորի փոխարեն կարդալ՝ «68», «7,968,900» թվերի փոխարեն կարդալ «8,520,900» թվերը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: