Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ կետի, 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի1-ինմասի 1-ինկետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ղուկասյան փող., թիվ 13 տան բնակիչ Սամվել Ավետիսի Մանուկյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը `
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ղուկասյան փող., թիվ 13 տան բնակիչ Սամվել Ավետիսի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15022023-04-0038, տրված 15.02.2023թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի տարածքում գտնվող 04-002-0317-0009 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.45 հա մակերեսով վարելահողի (2-րդ կարգ) նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ ջերմոց և օժանդակ շինություններ կառուցման համար:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլե լհամայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: