Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 11.01.2022թ-ի թիվ 01/10.1/00146-2022 գրությունը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների նոր անվանացանկը հաստատելուց հետո:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ուժը կորցրած ճանաչել Վաղարշապատ համայնքի ավագանու 24.12.2021 թվականի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 10 որոշումը: