Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով նյութապես աջակցելու զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցվածանձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 100% արտոնություն:
2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 71,43% արտոնություն (7000-5000(71,43%)=2000(28,6%)) վճարման ենթակա գումար:
3) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար 50% արտոնություն:
4) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար 100% արտոնություն:
2. «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամնրանցհավասարեցվածանձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 100% արտոնություն:
2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ երեխաների և նույն ընտանիքից միևնույն ժամանակ գեղարվեստի դպրոց այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար ուսման վարձերի գծով սահմանել 50% արտոնություն:
3)Նույն ընտանիքից միևնույն ժամանակ գեղարվեստի դպրոց այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար 100% արտոնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: