Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 42-Ա որոշումը.
Վաղարշապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Ընդունել ի գիտություն 2021 թվականի դեկտեմբերի 17-ից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար ընտրված Դիանա Գասպարյանի կողմից լիազորությունների ստանձնումը։
2.ՀաստատելՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի երդմանարարողությանկարգը` համաձայնհավելվածի:
3.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման տեքստը, համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից:
Հաստատված է ՀՀ Արմավիրի մարզի
Վաղարշապատ համայնքի
Ավագանու17.12.2021թ.
թիվ 1 նիստի թիվ 2 որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ
1.Նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով` համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, հրավիրվում է ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում համայնքի ավագանու նստավայրում` Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 0 հասցեում: Ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում ներկա են գտնվում համայնքի բնակիչները:
2.Համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Վաղարշապատ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):
3.Աշխատակազմըգրանցումէ հանդիսավոր նիստի մասնակիցներին:
4.Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը:
5.Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:
6.Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` համայնքի ղեկավարի երդում:
7.Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը (համաձայնությամբ), ՀՀ Արմավիրի մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչներ:
8.Նիստը վարողն ընտրված համայնքի ղեկավարին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված համայնքի ղեկավարն արտասանում է երդման տեքստը.
«ՍտանձնելովՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարիպաշտոնը` երդվումեմ.
ՀամայնքիղեկավարիլիազորություններնիրականացնելիսպահպանելՀայաստանիՀանրապետությանՍահմանադրությունը, օրենքները, համայնքիավագանուորոշումները, ազնվորենևբարեխղճորենկատարելհամայնքիղեկավարիլիազորությունները, ծառայելհամայնքիբարգավաճմանը, գործելիբարօրություննրաբնակիչների:
Պարտավորվումեմպաշտպանելհամայնքիիրավունքները, օրինականշահերըևսեփականությունը, ուժերիսանմնացորդնվիրումովսատարելժողովրդիհավատին, նպաստելնրանյութականևհոգևորվերելքին:»:
9.Երդումնարտասանելուցհետոհնչումէ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Համայնքի ղեկավարը ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում համայնքապետարանին, այնուհետև համայնքի ղեկավարին հանձնվում է փոխանցվող լանջաշղթան:
10.Երդմանտեքստնստորագրվելուցհետո` նիստըվարողըելույթիհամարձայնըտալիսէ համայնքի ղեկավարին:
11.Ելույթիհամարտրվումէմինչև 20 րոպեժամանակ:
12.Ելույթիցհետո համայնքի ղեկավարը զբաղեցնումէնախագահողիտեղըևշարունակումվարելնիստը:
13.Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համապատասխան մարզպետարանի Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի ներկայացուցիչները, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:
14.Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է նիստը փակված: