Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ Կարեն Թորոսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի) գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/12 /16,8քմ մակերես/ համարակալումով ոչ բնակելի տարածքը, որը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:
2. Տարածքի ամսական վարձավճարի չափը՝ յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 700 /յոթ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի) հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: