Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդև 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի թիվ 66Ա տան բնակիչ Դերենիկ Սերգեյի Ներսեսյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի թիվ 66Ա տան բնակիչ Դերենիկ Սերգեյի Ներսեսյանին (5/24 մասով), Վեներա Գրիգորի Անտոնյանին (5/24 մասով), Հովհաննես Սերյոժի Ներսեսյանին (5/24 մասով), Սարգիս Սերյոժի Ներսեսյանին (5/24մասով) և Կարինե Սերյոժի Ներսիսյանին (4/24 մասով) ընդհանուր բաժնային սեփականությանիրավունքովպատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 22032022-04-0035, տրված 22.03.2022թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 04-002-0729-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.45 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության և օժանդակ շինությունների համար:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավորհատակագծում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: